loader
Թուրքական մեջլիսը կունենա 2 հայազի պատգամավոր

Թուրքական մեջլիսը կունենա 2 հայազի պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը փայլուն հաղթանակ է գրանցել: Դիարբեքիրում Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացումը»՝ 21, իսկ մյուս կուսակցությունները 3 տոկոսից պակաս են հավաքել։

Բացի Կարո Փայլանից, Թուրքայի խորհրդարանը ևս մեկ հայազի պատգամավոր կունենա: Ընտրությունների արդյունքում Մարգար Եսայանը մեջլիսում կլինի: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանն անցել է խորհրդարան։ Իշխող կուսակցությունը հավաքել է 45 տոկոս ձայն, որի շնորհիվ Մարգար Եսայանը կարողացել է կրկին ընտրվել։

Եվ այսպես՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:

Նշենք, որ ընտրություններին կարող էր մասնակցել 56.3 միլիոն քաղաքացի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս