loader
Թուրքիան դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի կայացրած որոշումները

Թուրքիան դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի կայացրած որոշումները

Թուրքիան խստորեն դատապարտել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

«Սրեբրենիցայի ցեղասպանությունը կողքից դիտող երկրի խորհրդարանի կայացած անհիմն որոշումները տեղ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարադատության մեջ։ Այսպիսով դրանք իրավաբանական տեսանկյունից ոչ պարտադիր են, ոչ էլ վավեր»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է պատմական փաստերի և իրավական նորմերի վրա: Եվրոպական օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները հաստատում են մեր ճշմարտացիությունը։

Եվ ուրեմն մենք հիմք ենք ընդունում Նիդերլանդների կառավարության հայտարարությունը, որ «այն չի հետևելու խորհրդարանին՝ ճանաչելով 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, և որ Երևան ներկայացուցիչ ուղարկելը չի նշանակում ճանաչել ցեղասպանությունը»»,- նաև հայտարարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, փոխանցում է Ազատությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս