loader
Թուրքիան և Ուկրաինան առաջիկայում ԵՄ անդամ չեն դառնա

Թուրքիան և Ուկրաինան առաջիկայում ԵՄ անդամ չեն դառնա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ուկրաինան և Թուրքիան առաջիկա տարիներին չեն համալրի ԵՄ անդամ երկրների շարքերը, գրում է korrespondent.net-ը:

«Չեմ կարող պատկերացնել առաջիկա տարիներին ո՛չ Թուրքիային, ո՛չ Ուկրաինային որպես ԵՄ անդամ երկիր», - ասել է Գաբրիելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն պետք է Կիևի և Անկարայի հետ փոխգործակցության հատուկ մոդել մշակի:

Գաբրիելը նշել է, որ եթե Բրյուսելն ու Լոնդոնը կարողանան արդյունավետ համաձայնության հասնել Brexit-ից հետո հարաբերությունների համակարգման վերաբերյալ, ապա փոխգործակցության այդ նույն մոդելը կարելի է կիրառել նաև Ուկրաինայի և Թուրքիայի հետ հարաբերություններում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս