loader
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել և հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմի ևս երեք ամսով երկարաձգման մասին որոշումը, հաղորդում է DHA գործակալությունը:

2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացվում է արդեն 7-րդ անգամ:

Առաջարկին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորները, դեմ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս