loader
Վաղը տեղի կունենա երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը

Վաղը տեղի կունենա երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վաղը ապառազմականացված գոտու հարավկորեական հատվածում հանդիպելու է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իի հետ: Այդպիսով` Կիմ Չե Ունը կդառնա հյուսիսկորեական առաջին ղեկավարը, ով 1953 թվականի պատերազմից հետո ի պաշտոնե ոտք է դնում հարավկորեական տարածք:

Հանդիպումը տեղի կունենա առավոտյան ժամը 9:30 «Խաղաղության տանը»: Այդպես են անվանում ապառազմականացված գոտում Պանջումոն գյուղակում գտնվող շինությունը, որտեղ մերթընդմերթ հանդիպում են երկու երկրների ներկայացուցիչները:

Картинки по запросу северная и южная корея

Հյուսիսային Կորեայի պատվիրակության կազմում կլինի նաև Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Յոնգը, ով փետրվարին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա էր Հարավային Կորեայում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը:

Բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարի պատվին ճաշ կտրվի «Խաղաղության տանը», ապա տեղի կունենա պատմական բանակցությունների ավարտի հանդիսավոր արարողությունը, և հյուսիսկորեական պատվիրակությունը կվերադառնա Հյուսիսային Կորեայի տարածք, փոխանցում է Ազատությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս