loader
Վաշինգտոնը լուրջ չի ընդունի Սեուլի և Փհենյանի բանակցությունները

Վաշինգտոնը լուրջ չի ընդունի Սեուլի և Փհենյանի բանակցությունները

ԱՄՆ-ում լուրջ չեն ընդունի Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները, եթե չշոշափեն Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման հարցը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է DW–ն: 

Հեյլիի խոսքով՝ Փհենյանում իշխանության ղեկին է «չափազանց անողոք ռեժիմ»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային երբեք միջուկային տերություն չի ճանաչի:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը նշել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում միջամտել կորեական երկու երկրների հարաբերություններին՝ հավելելով, որ Պետքարտուղարությունում կասկածում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի անկեղծությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս