loader
Վրաստանը խզում Է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Վրաստանը խզում Է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր Է սկսել այն բանի կապակցությամբ, որ նա ճանաչել Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին ասված Է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության կողմից արված մեքենայությունների արդյունքում սիրիական ռեժիմը մայիսի 29-ին միջազգային նորմերն ու սկզբունքները խախտող որոշում Է ընդունել՝ ճանաչելով վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը: Այդ գործողությամբ Ասադի ռեժիմը պաշտպանեց Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական ագրեսիան»,-ասված Է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ միջազգային հանրակցությունը պաշտպանում Է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ Է անում միջազգային հանրակցությանը՝ հակազդել Սիրիայի գործողություններին:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս