loader
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Վերջինս կառավարությունը գլխավորում էր 2013 թվականից:

Շտապ հրավիրած մամուլի ասուլիսում Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ նման որոշում է ընդունում՝ տեսնելով իր թիմի ոգին. «Ինչպես թիմի ցանկացած ղեկավար, ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- ասել է նա:

Նշենք, որ մայիսի 11-ին կայացել է «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող խմբակցության պատգամավորների հանդիպումը, որին մասնակցել են կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս