loader
Վրաստանում արգելվել է աջակողմյան ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը

Վրաստանում արգելվել է աջակողմյան ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը

Հունվարի 1-ից Վրաստանում արգելվելու է աջ ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը։ Այն մեքենաները, որոնց ղեկն արդեն տեղափոխված է, տեխնիկական զննում են անցնելու մյուս մեքենաների հետ հավասար պայմաններով, տեղեկացնում է apsny.ge-ն:

Միաժամանակ աջ ղեկով մեքենաների հանդեպ որևէ այլ լրացուցիչ պահանջ չի ներկայացվում, լուսարձակների լուսավորության կարգավորումից բացի։

Արդեն հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը Վրաստանում պարտադիր է դառնալու 2018-ի հունվարի 1-ից։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս