loader
Զախարովա. Որևէ մեկը չի կարող ՌԴ-ին 24-ժամյա վերջնագիր ներկայացնել

Զախարովա. Որևէ մեկը չի կարող ՌԴ-ին 24-ժամյա վերջնագիր ներկայացնել

«Ոչ ոք չի կարող ՌԴ-ին 24-ժամյա վերջնագրեր ներկայացնել», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը չունի իրական փաստեր Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով:

«Ոչ ոք ոչինչ չգիտի, այդ թվում՝ Թերեզա Մեյը, ով չունի որևէ իրական փաստ իր ձեռքում»,- ասել է Զախարովան:

Նշենք, որ Մեյը հայտարարել է, թե թունավորման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում է Ռուսաստանը: Նա հայտնել է, որ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են նյարդային համակարգը կաթվածահար անող ռազմարդյունաբերական «Նովիչոկ» գերգաղտնի նյութով, որը մշակվել է դեռ Խորհրդային Միությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս