loader
Ժերար Դեպարդիեին մեղադրում են բռնաբարության մեջ

Ժերար Դեպարդիեին մեղադրում են բռնաբարության մեջ

Ֆրանսիական ոստիկանությունը նախաքննություն է սկսել հայտնի դերասան Ժերար Դեպարդեի նկատմամբ այն բանից հետո, երբ 22-ամյա դերասանուհին նրան մեղադրել է բռնաբարության մեջ։ Դերասանուհու անունը գաղտնի է պահվում, այս մասին գրում է spletnik.ru-ն։

Ըստ բողոքի՝ դեպքը տեղի է ունեցել Դեպարդեի փարիզյան տանն օգոստոսի սկզբին։

Դերասանի փաստաբան Էրվե Թեմիմը նշել է, որ իր պաշտպանյալն ամբողջովին հերքում է իրեն առաջադրած մեղադրանքը։

«Ցավալի է, որ գործը հանրայնացվել է, ինչը կարող է ազդել դերասանի հեղինակության վրա։ Նրա անմեղությունը, վստահ եմ, կապացուցվի»,- ասել է պաշտպանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս