loader
64 մլրդ դրամի յուրացումների ու չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան. Փաշինյան

64 մլրդ դրամի յուրացումների ու չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան. Փաշինյան

Կան քրեական գործեր՝ 64 միլիարդ դրամի յուրացումների ու չարաշահումների վերաբերյալ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, սրանց մեջ կան նաև խոշորները, որոնք շատ լուրջ չափաքանակներ են կազմում: Սա ամբողջը չէ: Մեր քննչական մարմիններն ունեն որոշակի հնարավորությունների սահմանափակում և իրենք աշխատում են իրենց հնարավորությունների ամբողջ ծավալով: Սրանք կավարտվեն, կգան նոր քրեական գործեր, որոնք կքննվեն»,- շեշտեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի այն պատգամավորի վերաբերյալ, որի մասին հայտարարել էր, առաջիկայում կալանավորվելու է:

«ԱԺ-ում, երբ ասում էի՝ պատգամավորի հետ կապված գործ կա ու պատասխանի ենք սպասում, էդ պատասխանը եկավ, բայց պարզվում է՝ հիմա էլ եկավ ոչ ամբողջ ծավալով, մյուս կեսը դեռ ճանապարհին է: Պրոցեսներն ու դրանց արագությունը միշտ չէ, որ մեզնից են կախված: Մի նամակը հնարավոր է՝ գնա հեռավոր երկիր ու հետ գա պատասխանը՝ 2-3 ամսում, էդպիսին են ընթացակարգերը»,- եզրափակեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս