loader
Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նա հետախուզվում է: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Որոշում է կայացվել Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավել ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս