loader
Առաջիկա ընտրություններին կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմն իջեցվեց 

Առաջիկա ընտրություններին կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմն իջեցվեց 

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի որոշմամբ՝ առաջիկա ընտրություններին կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը կիջեցվի 1-ական տոկոսով:

«Եկել ենք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրակարգ` փակ ցուցակներով: Սակայն փակ ցուցակ չի նշանակում գաղտնի ցուցակ: Հանձնաժողովը որոշել է 1-ական տոկոսով իջեցնել անցողիկ շեմը, հատկապես ԱԺ ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվել է 4, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոսը»,- նկատեց հանձնաժողովի քարտուղարը՝ հավելելով, որ համամասնական ցուցակում կանանց ներկայացվածությունը պետք է լինի այնքան, որքան գործող Ընտրական օրենսգրքում նախատեսված է:

«Մենք որոշեցինք, որ կանանց թիվը պետք է լինի ոչ ավելի, քան 70 տոկոսը: 2017-ին դա նախատեսված էր հաջորդ ընտրությունների համար»,- ընդգծեց Իոաննիսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս