loader
Առաքել Մովսիսյանի եղբայրները ՀՔԾ-ում հարցաքննվում են

Առաքել Մովսիսյանի եղբայրները ՀՔԾ-ում հարցաքննվում են

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրները Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվում են: Հայաստան 24-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Մեր վարույթում գտնվող քրգործի շրջանակներում Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները հարցաքննվում են որպես վկաներ»,- ասաց նա:

Թե ի՞նչ գործի շրջանակներում են հարցաքննվում, նա մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ Armtimes.com-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայս-ի 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: Իսկ ԱԱԾ-ն հերքել էր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս