loader
Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել

Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել

Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Նրա փոխանցմամբ՝  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն  և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման։ Իսկ մեղադրողը միջնորդել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ Խորենացիի դեպքերով զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանի վահանը քաշելու համար։

Հիշեցնենք նաև, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվել էր մեղավոր և 2017 թվականի հունիսի 27-ին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս