loader
Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին

Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը: Նրանք ազատ արձակվեցին կալանքից։

Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը դատարանում պնդեցին իրենց դիրքորոշումը երկու ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդությունները։

Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս