loader
Քաղաքացիները կարող են իրենց բողոքներն ուղղել Արդարադատության նախարարությանը

Քաղաքացիները կարող են իրենց բողոքներն ուղղել Արդարադատության նախարարությանը

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-hotline.am և e-request.am կայքերը։ 

E-hotline.am-ը Արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությունն է, որը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-ից 18.00-ն, իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո թողնված զանգերը ձայնագրվելու և ուսումնասիրելու է օպերատորը։ Առցանց ճկուն մեխանիզմով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են շատ արագ ստանալ իրենց հարցերի պատասխաններն ու ներկայացներ բողոքները:

Քաղաքացիները կարող են ոչ միայն էլեկտրոնային նամակի տեսքով ահազանգել թեժ գիծ, այլև վեբ զանգի միջոցով կապ հաստատել ծառայության աշխատակցի հետ։

E-request.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են առցանց ներկայացնել դիմում, բողոք կամ առաջարկություն՝ ուղղված ցանկացած պետական մարմնին։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս