loader
«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են դատապարտյալի նամակներն ուղարկել ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են դատապարտյալի նամակներն ուղարկել ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը 2018 թ. մայիսի 15-ին կրկին ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:

Հեռախոսազանգի միջոցով նա հայտնել է, որ նույն օրը՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին ուղղված նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար: Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել:

Արմեն Շամիրյանի հայտնած տեղեկությունների հիման վրա ծառայողական քննություն նշանակելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մայիսի 16-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

ՀՔԱՎ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս