loader
 Այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունենք. ոստիկանությունը՝   թիկնապահներին բերման ենթարկելու մասին

Այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունենք. ոստիկանությունը՝ թիկնապահներին բերման ենթարկելու մասին

Քիչ առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից Հայաստան 24-ին, սակայն, փոխանցեցին, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն:

Նշենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքը օլիգարխ չէ և թիկնապահ էլ չունի:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ երեկոյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել «ռեյդեր», օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս