loader
ԱԺ-ն չընդունեց ԸՕ 2-րդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը

ԱԺ-ն չընդունեց ԸՕ 2-րդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը

Ազգային ժողովն արտահերթ նիստում չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում:

Նախագծի քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ 6 պատգամավոր էլ ձեռնպահ:

Նկատենք, որ նախագիծն ընդունվելու դեպքում անհրաժեշտ էր կողմ քվեարկեին 53 պատգամավոր: Երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը որոշ պատգամավորներ հապճեպ էին համարել նախագծի ընդունումը 24-ժամվա ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ խորհրդակցել և եզրակացության են եկել, որ կարող են այն փոխել 72-ժամյա ռեժիմով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս