loader
Ծառուկյանի Էդոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Ծառուկյանի Էդոն գրավի դիմաց ազատ է արձակվել

20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց, որ դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

Պաշտպանը հայտնեց, որ Էդուարդ Բաբայանի հետ այս պահին հիվանդանոցից դուրս են գալիս: Բաբայանը բուժում է ստանում: Նա առողջության վատթարացումից է գանգատվում՝ սրտանոթային և միզաքարային հիվանդություններ ունի:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի թիկնազորի պետը մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Վերջինս, սակայն հայտարարում է, թե իրեն չեն հարվածել, այլ ընկել է: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս