Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում, թե ինչ է լրացվել 2008 թվականի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում:
«Այդ տեղեկատվությունը չենք մեկնաբանում»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել են, որ Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։