loader
Ճիշտ չէ, երբ փողոցից մեկը բութը վերև է հանում, ներքև է հանում. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Ճիշտ չէ, երբ փողոցից մեկը բութը վերև է հանում, ներքև է հանում. Մանվել Գրիգորյանի փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց: Վերաքննիչ դատարանը սկսել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Իսկ նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա:

Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ միջնորդությունը ներկայացնելու համար որոշակի փաստաթղթերի ձևակերպման անհրաժեշտություն կա: Նա ճիշտ չի համարում, որ Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիաներ են ընթանում:

«Ճիշտ մոտեցում չէ, երբ, որ փողոցից մեկը բութը վերև է հանում, ներքև է հանում, ուզում եմ, չեմ ուզում: Լայվեր են մտնում, բացատրում են, որ պայքարում են արդարադատության դեմ: Համապատասխան արձագանքը չեն ստանում: Ավտոերթով Երևան հասած էջմիածինցիները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին, իսկ Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր առավոտվանից Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիաները վերսկսվել էին Էջմիածին քաղաքում: Ակցիայի մասնակիցները փակել էին քաղաքի կենտրոնական փողոցները և պահաջել, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվի: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխվել է ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց՝ դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:

Նրան ազատ արձակելու օրվանից բողոքի ակցիաներ են սկսվել: Իսկ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին:

Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս