loader
Հայտնի է Վահե Ավետյանի ընտանիքի քաղհայցն ընդդեմ Հայրապետյանի գործով նիստի օրը

Հայտնի է Վահե Ավետյանի ընտանիքի քաղհայցն ընդդեմ Հայրապետյանի գործով նիստի օրը

Հայտնի է Հարսնաքար» ռեստորանում 2012 թվականի հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատների նոր հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի և գործով դատապարտվածների առաջին դատական նիստի օրը: Այն տեղի կունենա մարտի 29-ին ժամը 11:30-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվոր կողմը պահանջում է կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի և Էդգար Նիկոյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ 2012-ի հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկներ: Նրանցից Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:

Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին և Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս