loader
Դոն Պիպոյին բերման ենթարկեցին

Դոն Պիպոյին բերման ենթարկեցին

«Ա1+»-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ ԱԱԾ աշխատակիցներն Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին բերման են ենթարկում: ԱԱԾ-ի լրատվության վարչությունից, սակայն, տեղեկությունը չհաստատեցին: Հայաստան 24-ին փոխանցեցին, որ առայժմ մանրամասներ չեն կարող հայտնել:

«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Կարող եմ ավելացնել, որ Էջմիածնում ԱԱԾ-ն շարունակում է գործողությունները: Ավարտվելուն պես հաղորդագրություն կհրապարակենք»,- փոխանցեցին գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնում ԱԺ գեներալ-պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս