loader
Եկեք չշտապենք. Արմեն Գևորգյան

Եկեք չշտապենք. Արմեն Գևորգյան

Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, չշտապենք։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցին։ Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին Հատուկ քննչական ծառայության՝ 2 ամսով կալանավորելու միջնորդությունը մերժել է: Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Գլխավոր դատախազությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին ծանոթ է և չի ընդունում:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է միանգամից 4 հոդվածով: Նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ սահմանադրական կարգի տապալմանն աջակցելու, արդարադատությանը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս