loader
«Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

«Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է: Միակ թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը:

Նախքան նիստի աշխատանքների օրակարգի հաստատումը՝ վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը:

«Հուսով ենք՝ դատավորը չի ընտրվի»,- նկատեց նա:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հաշվի առնելով այն, որ դատավորի թեկնածուն երեկ որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, և այն, որ թեկնածուն չի կարող ունենալ լրջագույն կարծիք կարևոր խնդիրների վերաբերյալ, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ ընտրությանը»,- ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս