loader
«Երևան» հիմնադրամի տնօրենի և Դավիթաշենի թաղապետի տեղակալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

«Երևան» հիմնադրամի տնօրենի և Դավիթաշենի թաղապետի տեղակալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանի և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք  կալանավորվել են: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում  տեղեկացրեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

 Առաջադրված մեղադրանքի մասին ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երևան» հիմնադրամում: 

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հոդվածներով: Աշոտ Ղազարյանն ու Խաչատուր Կարապետյանը ձերբակալվել էին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս