loader
Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի կոռուպցիոներների 100-յակի մեջ չի մտնի. Արթուր Գևորգյան

Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի կոռուպցիոներների 100-յակի մեջ չի մտնի. Արթուր Գևորգյան

Ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ: Եվ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի կոռուպցիոներների 100-յակի մեջ չի մտնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված ԱԱԾ ստուգումներին։

Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմի օրերին իր հորեղբայրը «Երդվյալ ազատամարտիկների միությունով» եղել է առաջնագծում, ի՞նչ օգնություն է նա ստացել առաջնագիծ տանելու համար, Գևորգյանը նկատեց. «Ես տեղեկություն չունեմ՝ ինքն ապրանք ստացել է, թե՝ ոչ։ Իմ ընտանիքն ի՞նչ է տվել այս երկրին, և դուք ի՞նչ երևույթից եք ինձ հարցնում։ Ավելի լավ կլինի զուսպ լինեմ, որովհետև ավելորդ բաներ ինձ չեմ ուզում թույլ տալ։ Իմ ընտանիքը կյանք է տվել այս երկրի ու սահմանների համար։ Ես հայր եմ կորցրել, իսկ հիմա դուք խոսում եք մարդուց, ում մեղադրում են զինվորի բաժին ուտելու մեջ»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս