loader
Հարությունյան. Նախատեսվում է ստեղծել սնանկության դատարան

Հարությունյան. Նախատեսվում է ստեղծել սնանկության դատարան

«2017 թվականին նախատեսված էր նախարարության համար վեց գերակա ուղղություն և տասնութ միջոցառում: Սահմանադրությունից բխող 30 օրենքի նախագիծ ենք մշակել անցած տարի, այդ օրենքներից բխող այլ օրենքներում ևս փոփոխություններ են եղել և հարակից 145 նախագիծ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ, Սահմանադրությամբ պայմանավորված, 175 նախագիծ ենք ներկայացրել», - ամփոփելով 2017 թվակականը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ տարվա ընթացքում աննախադեպ թվով՝ 6680, փորձագիտական եզրակացություն ներ են տվել

Հարությունյանը նշեց, որ նախատեսում են սնանկության դատարան ստեղծել, ինչպես նաև բեռնաթափել դատարանները: Նախարարի տեղեկացմամբ՝ ոլորտում բազմաթիվ նորամուծություններ են սպասվում:

«ԵԱՏՄ-ի հետ, գրեթե, կրկնապատկվել են փաստաթղթերը: Սա ցույց է տալիս, որ օր օրի ԵԱՏՄ-ն այս տարածքում կարգավորիչ դեր է սկսում խաղալ», - անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նկատեց Հարությունյանը;

Խոսելով ՄԻԵԴ-ի վճիռների մասին, նախարարը նշեց, որ եթե նախկինում դրանց թիվը երկուսն էր, ապա 2016-2017 թվականներին եղել է 27 վճիռ:

Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս