loader
ՀՔԱՎ. ԱՆ-ը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին

ՀՔԱՎ. ԱՆ-ը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին

ՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում:

2017 թ. նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն և հայտնել, որ կալանավորը բողոքում է խցային պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում իր առողջության վրա, և ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակից:

Գրությանը ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է երեք ամիս անց՝ 2018 թ. փետրվարի 1-ին: Ընդ որում՝ չնայած գրությամբ բարձրացված հարցերի բովանդակությանը՝ դրան պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը և նշել, թե ինչ հետազոտություններ ու բուժում է անցել կալանավորը:

Անգամ այդ դեպքում պատասխանում որևէ անդրադարձ չկա կալանավորի առողջության վրա խցային պայմանների ունեցած ազդեցությանը: Դե իսկ սննդի որակի վերաբերյալ հարցերին բժշկական սպասարկման բաժնի պետը չէր էլ կարող պատասխանել:

Նախարարությունն այս քայլով փորձել էր խուսափել բարձրացված հարցերից:

Նույն վարքագիծն էր դրսևորել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ի հարցով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս