loader
Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը Մարտի 1-ի հետ կապ չունի. ՀՔԾ պետ

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը Մարտի 1-ի հետ կապ չունի. ՀՔԾ պետ

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Վերջինս նկատեց, որ փորձաքննությունն ավարտվել է և Մարտի 1-ի դեպքի վայրից առգրավված պարկուճների և գնդակների հետ համընկնում չկա:

Հարցին, թե այս պարագայում ի՞նչ գործով է շարունակում կալանավորված մնալ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, ՀՔԾ պետը պատասխանեց՝ ապօրինի զենք պահելու գործով:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ կարձակեն Էջմիածնում սպասվելիք ընտրություններից հետո, Խաչատրյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե որտեղից են այդ հիմքերը, անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են, փորձաքննությունը նշանակված է: Մարդկանց մեծ մասն առողջության հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի: Խնդիրն այն է, որ անհամատեղելի՞ են անազատության մեջ պահվելու հետ, թե՝ ոչ, տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի հետ կապված նման փաստ առայժ չկա»,- ընդգծեց Խաչատրյանը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս