loader

«Իրավապաշտպանների պահանջն ու գնահատականը Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործին» (ուղիղ)

Մարտի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Իրավապաշտպանների պահանջն ու գնահատականը Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործին» թեմայով:     

Բանախոսներն են՝

Ռուզաննա  Ադանալյան,  Արտյոմ Ադանալյանի մայրը

Նինա Կարապետյանց, փաստաբան

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Ռուզաննա Ադանալյանն արդեն  չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 13-ին:

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ դատավարության ողջ ընթացքում կոծկվել են բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել որդու սպանության գործի քննության ընթացքում։ Որդեկորույս մայրն իրականացրել է սեփական հետաքննությունը, ուսումնասիրել դատական բժշկություն և օրենսդրություն: Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ որդու սպանությունը եղել է խմբակային և ոչ թե մեկ անձի կողմից, ինչպես ներկայացվում է քրեական գործում: Նա համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով:  Ռուզաննա Ադանալյանը ահազանգել է համապատասխան պետական մարմիններին, պատվիրատուի մասին հայտնել է նաև Ոստիկանության 6-րդ վարչությանը, սակայն ապարդյուն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս