loader
Կա վարկած, որ Աբրահամյանի գործարանում հայտնաբերված զենքերն օգտագործվել են մարտի 1-ին. Վանեցյան

Կա վարկած, որ Աբրահամյանի գործարանում հայտնաբերված զենքերն օգտագործվել են մարտի 1-ին. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ նախնական օպերատիվ տվյալներով՝ կա վարկած, որ փաստացի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 2008-ի մարտի 1-ին:

«Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։ Դա վարկած է, որը պետք է ստուգվի»,- շեշտեց Վանեցյանը՝ հավելելով, որ նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն։

Այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանն առնչություն ունի՞ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հնչած կրակոցների հետ կամ նրա հրահանգո՞վ են կրակվել այդ զենքերից, Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքների մասին այս պահին չեմ կարող ձեզ ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է, օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերին։ Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»։

Դիտարկմանը, թե եղել են թիկնազորների անդամներ, Վանեցյանը պատասխանեց՝ այո։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս