loader
Քաղաքապետարանը շարունակում է չմեկնաբանել

Քաղաքապետարանը շարունակում է չմեկնաբանել

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել են: Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել է խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը և «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ձերբակալվել են:

Երևանի քաղաքապետարանը չի մեկնաբանում թաղապետի տեղակալի ձերբակալման փաստը:

«Քաղաքապետարանն ինչո՞ւ պետք է մեկնաբանի Ազգային անվտանգության ծառայության գործողությունները: Հարցն իրավապահ մարմինների հարթության տակ է գտնվում: Ցանկացած իրավապահ մարմնի կողմից իրականացվող գործողությունը Երևանի քաղաքապետարանը չի մեկնաբանում: Չեմ կարծում` ճիշտ է, որ այն որևէ մեկը մեկնաբանի: Իրավապահ մարմինների գործողություններին որևէ կերպ միջամտություն չպետք է լինի»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս