loader
Քննչական կոմիտեն պնդում է․ ոստիկանությունը սխալ տեղեկատվություն է տարածել

Քննչական կոմիտեն պնդում է․ ոստիկանությունը սխալ տեղեկատվություն է տարածել

Ոստիկանության տարածած տեսանյութում իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե Սերժ Վարդանյանին երկու անգամ՝ կողոպուտի և խուլիգանության համար բերման է ենթարկվել քննչական մարմին, սակայն երկու անգամ էլ ստորագրությամբ ազատ է արձակվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Տռուզյանը պարզաբանեց, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դրվագով, երբ «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սերժ Վարդանյանը իր ծանոթի պարանոցից հափշտակել է ոսկյա վզնոցը, նա իսկապես բերման է ենթարկվել, Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Ինչ վերաբերում է երկրորդ դրվագին՝ մասնավորապես 2017 թվականի նոյեմբերին Աֆրիկյաններ ռեստորանային համալիրում Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին, ապա Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքում է ոստիկանության պնդումը, թե նրան բերման են ենթարկել քննչական մարմին, որտեղ նրան կրկին ստորագրությամբ ազատ են արձակել:

«Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը և առնվազն տարակուսած եմ, քանի որ խուլիգանության դրվագով, ինչպես մենք նշել ենք մեր հայտարարության մեջ, ծանուցագիր է ուղարկվել Սերժ Վարդանյանին, ինչպես նաև երկու անգամ բերման ենթարկելու որոշում է կայացվել, որոնց կատարումը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն այդ բերման ենթարկվելու որոշումները չեն կատարվել: Սերժ Վարդանյանի հետ դատավարական գործողություն իրականացնելու հնարավորություն քննչական մարմինը ունեցել է բացառապես 2018 թվականի հունվարին», -պնդել  է Սոնա Տռուզյանը:

Ամբողջական՝ այստեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս