loader
 Քոչարյանի խափանման միջոց կալանքի դեմ բողոքների քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը

Քոչարյանի խափանման միջոց կալանքի դեմ բողոքների քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի դեմ բողոքների քննությունն ավարտվել է: Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը: 

«Դրական ականկալիք ունենք, կարծում ենք` միջնորդությունը կբավարարվի, կալանքի որոշումը պետք է փոխվի, հակառակ դեպքում նորից կբողոքարկվի»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Պաշտպանն ասաց, որ այսօրվա նիստում ևս Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր վերջնական դիրքորոշումը, պնդել, որ չի ընդունում մեղադրանքը։

 Արամ Օրբելյանը նաև հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում են բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա դրված արգելանքի որոշումը:

 Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և նրան ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ բողոքը։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում վերսկսվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը: Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը մեկնարկել էր երեկ: Շուրջ 8 ժամ տևած նիստը հետաձգվել էր:

Նշենք, որ ԱԺ 45 պատգամավորներ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այն, սակայն, մերժվել է:

Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս