loader

«Կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում, թե՞ոլորտի բարեփոխում» (ուղիղ)

Փետրվարի 12-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի  կունենա քննարկում «Օրենսդրական փոփոխություններ․ կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում, թե՞ ոլորտի բարեփոխում» թեմայով:

ՀՀ Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել։ Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ «Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են Սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը օրենքի փոփոխությունների հետ կապված կարծիք է հայտնել, որ «օրենքով պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը»: 

Սակայն իրավապաշտպաններն ո մարդու իրավունքների փորձագետները մտահոգություններ են հայտնում, որ այս նախագծի ընդունման դեպքում կարող են սահմանափակվել  միավորումների խոսքի ազատությունները, ինչպես նաև խնդիրներ կան անձնական տվյալների պաշտպանվածության առումով։

Բանախոսներն են՝

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Անուշ Մարգարյան, իրավաբան, մարդու իրավունքների փորձագետ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս