loader
Լևոն Երանոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել. ՀՔԾ

Լևոն Երանոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել. ՀՔԾ

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- փոխանցեց նա:

Վերջինս նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել, լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն մի փոքր ուշ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս