loader
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ներկայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ 104 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 82-ը: 

Քվեարկության արդյունքների համաձայն՝  77 պատգամավոր կողմ է եղել, 3-ը՝ դեմ, անվավեր է ճանաչվել 2 քավեաթերթիկ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած քվեարկության արդյունքներով՝ ՀՀ ԱԺ-ն համաձայնություն էր տվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը:

Հիշեցնենք նաև, որ ըստ ԱԱԾ բացահայտումների՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «Զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք: Հայտնաբերվել է նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու:

Գեներալն ուներ նաև սեփական կենդանաբանական այգի:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս