loader
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

«Կալանքի երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը»,- փոխանցեցին Դատախազությունից:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս