loader
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել Առաջին ատյանի դատարանը, որից հետո Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր Դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Հիշեցնենք նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս