loader
Մարիաննա Գրիգորյանը միջնորդել է պաշտպանության տակ վերցնել իր ընտանիքին

Մարիաննա Գրիգորյանը միջնորդել է պաշտպանության տակ վերցնել իր ընտանիքին

Լուսանկարը՝ «Մեդիալաբի»

«Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը փետրվար 10-ին ավելի քան երեք ժամ ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում և իրավապահներին միջնորդել է պաշտպանության տակ վերցնել իր ընտանիքին, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Մարիաննա Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ, իր հասցեին սպառնալիքներ հղելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։

Գիրգորյանի հետ հարցաքննությանը մասնակցել է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննիչը դեռ որոշում չի կայացրել Մարիաննա Գրիգորյանին ու իր ընտանիքին պաշտպանության տակ վերցնելու հարցով։ Իրավապաշտպանը նաև տեղեկացրեց, որ երեկ Մարիաննա Գրիգորյանը միայն ցուցմունք է տվել, որևէ մեկի հետ առերեսում չի եղել։

Քննչական կոմիտեից այսօր տեղեկություն ստանալ առայժմ չի հաջողվում, Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Ոստիկանության տվյալներով՝ սպանության սպառնալիքներ հնչեցնողը «Hayk Berman Ohanyan» ֆեյսբուքյան օգտատերն է։

Այս դեպքին է անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պնդելով, որ իր կառույցն այս ահարցում անգործության չի մատնվել։

Հիշեցնենք, գլխավոր դատախազությունը «Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալու ահազանգից  մեկ շաբաթ անց որոշեց քրեական գործ հարուցել՝ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել: Հարուցած քրգործը Գլխավոր դատախազությունը ուղարկել էր Քննչական կոմիտե:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս