loader
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին

Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էր կատարվել Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար:

Նա 2 ամսով կալանավորվել է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս