loader
Մարտի 1-ի գործով այլ պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով այլ պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կհարցաքննվի: Նա Հայաստանում չէ, երկրում կլինի մինչև հուլիսի 25-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Անդրադառնալով Քոչարյանի հարցաքննությանը՝ նախ ասաց, որ վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով, տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական օրենսգիրքը չի նախատեսում: Ինչ վերաբերում է հարցազրույցը տեսաձայնագրելուն և հրապարակելուն, նա ասաց. «Դա վարույթն իրականացնող մարմինն է որոշում, կքննարկվի»:

ՀՔԾ պետը նաև հայտնեց, որ Մարտի 1-ի գործով այլ պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության:

«Այո՛, այլ պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, բայց անուններ չեմ նշի»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր կլինի բացահայտել Մարտի 1-ը, թե՞ կան փաստեր, որոնք մարդկանց հիշողություններում հնարավոր չի լինի վերականգնել, Խաչատրյանը նկատեց. «Ես լավատես եմ»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս