loader
Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան

Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան

Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Հարցաքննվելու են բոլորն՝ առանց բացառությամբ: Քննիչն է որոշում՝ ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի: Քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի»,-  նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը՝ Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ըստ իրեն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը, և Քոչարյանն անազատության մեջ կհայտնվի:

Նա կրկին շեշտեց, որ Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումն ապօրինի է:

Խաչատրյանն ասաց, որ դա դեռ մեղմ ձևակերպում է այդ գործի վերաբերյալ:

«Ես երբեք ինձ թույլ չեմ տա մյուս իրավաբանի դրսևորած գործունեությունը որակել տգիտություն կամ անգրագիտություն, ինչպես Քոչարյանի պաշտպանական կողմն է նման հայտարարություններ անում»,- եզրափակեց Խաչատրյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս