loader
Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և  նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Գործը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը չտեսաձայնագրվի: Դատարանը բավարարեց միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս