loader
Մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը

Մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը:

Դատական նիստում քննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին 1 միլիոն դրամ գիավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Մեղադրող դատախազն այս որոշման դեմ առարկություն չի հայտնել: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 20 րոպեից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայում կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբեր 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր «Միայնակ գայլ» անունով։ Նա ազատ էր արձակվել երաշխավորությամբ:

Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս