loader

Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել. Ռոբերտ Քոչարյան

«Երբ գալիս էր գարունը. 2008 մարտ 1. ողբերգության խրոնիկան» խորագրով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ստիպված են կիրառել բանակի հնարավորությունը:

«Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգուկանոն հաստատելու համար»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը:

Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է Մարտի 1-ի գործը, և ծանուցում է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննվելու վերաբերյալ:

Սակայն պետք է նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանը կամ չի հիշում, կամ մոռացել է իր կողմից վերոնշյալ հնչած խոսքերը՝ բանակի կիրառման վերաբերյալ, և նա ու իր գրասենյակի ղեկավարն, իրար հերթ չտալով, հարցազրույցներում հերքում են կապը 0038 հրամանի հետ:

Մասնավորապես, Քոչարյանն օրերս տված հարցազրույցում նշել է, որ ինքը կապ չունի 0038 հրամանի հետ, դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում:

Իսկ ահա Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «0038 գաղտնի հրամանը ՊՆ-ի ներքին հրամանն է: Սահմանադրությունը չի ասում, որ այդ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ, այլ հարց է, որ եղել է խորհրդակցություն, որի մասին Քոչարյանը կպատմի»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն, ու նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս